Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Կայացավ երիտասարդ գիտնականների գիտաժողովը
ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին նվիրված ,
«Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ։ Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների՝ եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողովն ավարտված է
2013թ. դեկտեմբերի 3-4-ը կայացավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից կազմակերպված երկօրյա երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաև այդ տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալների քննարկմանը: Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մ.Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գ.Վարդանյանը: Գիտաժողովի երկրորդ մասը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը, որտեղ զեկույցով հանդես եկան գիտաժողովի 25 մասնակիցներ:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտների, ՀՀ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները` գիտաժողովի կազմ.կոմիտեն ներկայացրեց արդյունքների վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը քննարկումից հետո ընդունվեց միաձայն:
28 Դեկտեմբեր 2016